Իրանական նավերը պատրաստ են ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը

PanARMENIAN.Net - Իրանական «Կարմիր կիսալուսին» բաժանմունքի կողմից պատրաստած մարդասիրական օգնությամբ երկու նավ պատրաստ են նավարկության, և սպասում են Իրանի ԱԳՆ թույլտվությանը, որպեսզի ճեղքեն Գազայի հատվածի շրջափակումը:

«Մենք պատրաստ ենք, բայց սպասում ենք ԱԳՆ հրահանգին, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի քաղաքական և ռազմական իրավիճակը»,- հայտարարել է «Կարմիր կիսալուսնի» բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհտաբա Մահադը: Նրա խոսքերով, մթերքով և դեղորայքով բեռնված մեկ նավը նախատեսում է ուղևորվել արդեն այս շաբաթ: Մահադը նաև հաղորդել է, որ շրջափակումը ճեղքելուն մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 100 հազար իրանցիներ, բայց նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր կկարողանան իրական օգուտ բերել` բժիշկներին, ինժեներներին և այլն:

Տեղեկություններ կան, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին իրանական ռազմական նավերն ուղարկելու հնարավորությունը դիտարկում է որպես «մարդասիրական առաքելության» ուղեկցություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---