Հրաչիկ Ջավախյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Հրաչիկ Ջավախյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթող, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Ջավախյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպել է Գյուլա Կատեին (Հունգարիա) և հաղթել 3:2 հաշվով` նվաճելով ոսկե մեդալ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը ԵԱ-ում նվաճեց 3 մեդալ: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր են դարձել Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---