Ֆուտբոլի ԱԱ-ում ամենախոշոր հաշիվը գրանցվել է Գերմանիա-Ավստրալիա խաղում

Ֆուտբոլի ԱԱ-ում ամենախոշոր հաշիվը գրանցվել է Գերմանիա-Ավստրալիա խաղում

PanARMENIAN.Net - ՀԱՀ-ում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: B խմբում առաջատար են Կորեայի և Արգենտինայի հավաքականները, որոնք համապատասխանաբար հաղթել են Հունաստանի և Նիգերիայի հավաքականներին:

C խմբում միանշանակ առաջնորդը Սլովենիայի հավաքականն է, որը հաղթել է Ալժիրին, իսկ Անգլիան և ԱՄՆ-ն կիսել են միավորները` խփելով մեկական գոլ: «Առյուծների» կազմում գոլ է խփել թիմի ավագ Սթիվեն Ջերարդը, ամերիկացիներից` Քլինթ Դեմպսին:

Միակ խաղը, որում գրանցվել է խոշոր հաշիվ, կայացել է «Դուրբան» մարզադաշտում: D խմբում Գերմանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Ավստրալիայի հավաքականին: Առաջին խաղակեսում գերմանացիներն առաջատար էին Լուկաշ Պոդոլսկու և Միրոսլավ Կլոզեի գոլերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում ավստրալացիների կազմից հեռացվեց Թիմ Կահիլը, և Գերմանիայի հավաքականն ամբողջությամբ խաղի ընթացքը վերցրեց իր ձեռքը: Վերջին երկու գոլերը խփեցին Թոմաս Մյուլերը և Կակաուն:

Սերբիա-Գանա խաղում 0:1 հաշվով հաղթել են «սև մայրացամաքի» ներկայացուցիչները: B խմբում առաջին տեղերը զբաղեցնում են Գերմանիայի և Գանայի հավաքականները:

Հունիսի 14-ին E խմբում կայանալու են Հոլանդիա-Դանիա և Ճապոնիա-Կամերուն հանդիպումները, իսկ F խմբում` Իտալիա-Պարագվայ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---