Վրաստանի նախագահը բացահայտ կերպով ժխտում է փաստերը ջավախահայերի վիճակի մասին14 հունիսի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2010թ. հունիսի 8-ին հանդես եկավ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցով: Միջոցառմանը ներկա էր «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը, որը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական և եվրոպական դիտորդների, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների և մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեյի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնությունների առավել լիարժեք ներկայացվածությունը Վրաստանի քաղաքական և մշակութային կյանքում»: Ի պատասխան Վրաստանի նախագահը հայտարարեց հետևյալը. «Ես չգիտեմ, թե ի՛նչ զեկույցների մասին եք դուք խոսում, ձեր ասածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել լուրջ կազմակերպություն, որը մեզ նման բաներ ասի»: Սահակաշվիլին այնուհետև հայտարարեց, որ «հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով, նրանց 88%-ը նույնիսկ քվեարկել է իմ օգտին վերջին նախագահական ընտրությունների ընթացքում եւ 87%-ը՝ իմ կուսակցության օգտին անցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում»: Սահակաշվիլին ավարտեց իր պատասխանը խորհուրդ տալով «Նոր սերնդի» ներկայացուցչին իր հիշատակած զեկույցները «նետել աղբարկղ»: «Նոր սերունդ» կազմակերպությունը վրդովված է Վրաստանի գործադիր իշխանության ղեկավարի վերաբերմունքով, որը բացահայտորեն մերժում է ջավախքահայության վիճակի վերաբերյալ իրական փաստերը: Բավականին յուրահատուկ է Վրաստանի նախագահի այն արտահատությունը, որ ՄԱԿ-ի և Եվրախորհրդի հանձնարարականները, այսինքն այն կազմակերպությունների, որոնց Վրաստանն անդամակցում է, պետք է «դեն նետել»: «Նոր սերունդ»-ն իր հատուկ մտահոգությունն է արտահայտում ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության, հայ քաղաքական ակտիվիստների և քաղաքական կազմակերպությունների դեմ իրականացվող հալածանքների, Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարումների եւ ժողովրդավարության առկա վիճակի կապակցությամբ, PanARMENIAN.Net ին է հայտնել «Երկիր» միությունը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |