Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը14 հունիսի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի և արտաքին քաղաքականության ղեկավար Ալաեդին Բորուջերդին: Ընդգծելով Երևանի ու Թեհրանի միջև փոխհարաբերությունների զարգացման գործում երկու երկրների օրենսդրական մարմինների և խորհրդարանական խմբերի կարևոր դերը` Իրանի խորհրդարանականը հայտնել է բոլոր ուղղություններով Հայաստանի հետ հարաբերություններն առաջ տանելու` Իրանի հավատարմության և աջակցության մասին: Նա ավելացրել է նաև, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանը: «Տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ու կայունության հաստատումը կախված է տարածաշրջանային համագործակցությունից»,- ասել է Ալաեդին Բորուջերդին: ՀՀ դեսպանն իր հերթին նշել է, որ Թեհրանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, և երկրի ղեկավարությունը մտադիր է ամեն կերպ զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: Նշելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը` դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը խրախուսում է իրանական կողմի ներդրումները, հաղորդում է Fars News Agency-ն: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |