Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից` սեփական պատմության հետ հաշտվելու հարցում![]() 15 հունիսի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան հաշտվել է իր սեփական պատմության հետ, եւ մենք հույս ունենք, որ Գերմանիան օրինակ կծառայի Թուրքիային` նույնն անելու համար, ավստրիական «Profil» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին: «Ուղիղ հինգ տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված «Հայերի 1915-ի ջարդերի եւ տեղահանումների հիշատակումը» վերնագրված բանաձեւում ասվում է. «Բունդեսթագը ցավում է Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարության համար, որը, չնայած հայերի կազմակերպված տեղահանման եւ ոչնչացման վերաբերյալ տեղեկատվության առատությանը, որեւէ փորձ չձեռնարկեց միջամտելու եւ կանգնեցնելու այդ դաժանությունները»: Ես հավատում եմ, որ այդ բառերն ինքնին խոսուն են: Ամեն անգամ, երբ գերմանական առաջնորդները այցելում են Յադ Վաշեմի հուշահամալիր` տուրք մատուցելու Հոլոքոսթի զոհերի հիշատակին, նրանք այդ քայլի համար արժանանում են համաշխարհային հանրության համակրանքին եւ խոր հարգանքին»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |