Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին15 հունիսի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին: Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները: Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը, հաղորդոմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |