Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Բելառուսում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին:

Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը, հաղորդոմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---