Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն արդեն պաշտպանում են 143 կոնգրեսականներ![]() 16 հունիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է տարածել ԱՄՆ Կոնգրեսում, որում կոչ է անում գործընկերներին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Շիֆի ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել զոհերին, և Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունն անվանել Ցեղասպանություն: «Չափազանց երկար է ԱՄՆ-ն լսել Թուրքիայի սպառնալիքներն և շանտաժը: Սակայն երկկողմանի հարաբերությունների պահպանումը չի կարող փոխարինել մեր բարոյական պարտքը, որի էությունը մահացածների հիշատակը հավերժացնելու և նրանց սերունդներին սփոփելու մեջ է, որոնք մեր ընտրողներն են և որոնք գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- գրում է Շիֆը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին կոնգրեսականի գրասենյակը, բանաձևի ընդունմանը կողմ են արդեն 143 կոնգրեսականներ: «Հաշվի առնելով վերջին ժամանակներում Թուրքիայի պահվածքը` Կոնգրեսը պետք է արտահայտի իր դիրքորոշումը. պե՞տք է արդյոք շարունակենք անտեսել մահացածներին անհավատարիմ ընկերոջը հանգստացնելու համար: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի վերականգնենք մեր բարոյական առաջատարությունը ցեղասպանությունների դեմ պայքարում և հարգենք մեկուկես միլիոն անմեղ կանանց, երեխաների ու տղամարդկանց հիշատակը»,- ասել է Ադամ Շիֆը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |