Հունիսի 19-ը Երևանի մայր եկեղեցու Ուխտի օրն է

Հունիսի 19-ը Երևանի մայր եկեղեցու Ուխտի օրն է

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարները գտնելու տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տարիներ առաջ այս տոնը հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով հունիսի 19-ին Տիգրան Մեծ պողոտայից ուխտավորների թափորը կշարժվի դեպի մայր եկեղեցի: Մայր եկեղեցում կմատուցվի Ուխտի Ս. Պատարագ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ` մասնակցությամբ Մայր Աթոռի Հայորդաց Տների սաների, ապա կկատարվի մատաղի օրհնություն: Ծրագրի ավարտին այս առիթով Խոր Վիրապի վանքից, Լուսավորչի Կանթեղից բերված լույսը կբաժանվի ժողովրդին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---