Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Գյումրիից կտեղափոխվեն ՀՀ կառավարության շենք

Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Գյումրիից կտեղափոխվեն ՀՀ կառավարության շենք

PanARMENIAN.Net - Իտալացի մասնագետների մասնակցությամբ Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որոնք գտնվում են Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանում, կտեղափոխվեն կառավարության շենք: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հունիսի 17-ին հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման, ամրացման և վերականգնման համար Մինաս Ավետիսյանի հիմնադրամին կհատկացվի շուրջ 20 մլն դրամ:

«Ընդհանուր առմամբ Գյումրիում է գտնվում Մինասի 12 որմնանկար, որոնք շատ վատ վիճակում են գտնվում և վերականգնման կարիք ունեն: Անհրաժեշտ աշխատանքների համար Հայաստանում համապատասխան մասնագետներ և նյութեր չկան»,-ասել է մշակույթի նախարարը:

Իր հերթին, ՀՀ վարչապետն առաջարկել է աճուրդի հանել այդ աշխատանքները` նշելով, որ բազմաթիվ հայ գործարարներ կցանկանան իրենց մեծ գրասենյակներում ունենալ արվեստի գործեր և միջոցներ կհայթայթեն որմնանկարների տեղափոխման համար: «Ես կարծում եմ, որ նրանց համար դա շահութաբեր ներդրում կլինի»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---