ՀԱԿ. Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծը հանցագործություն է

ՀԱԿ. Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծը հանցագործություն է

PanARMENIAN.Net - Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծը, որը նախաձեռնվել է ցեղակրոնության ուսմունք դավանող շարժման կողմից, հանցագործություն է, այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյան: «Սա իրոք դարձել է ազգային հարց: Եթե իշխանություններն իրոք ցանկանում են բարելավել կրթական համակարգը, ապա դրա ձևը շատ պարզ է` այն է, դպրոցը հեռու պահել քաղաքականությունից և դպրոցը կսկսի նորմալ գործել: Սա իրականում արտաքին պատվեր է, որը գործող իշխանությունները պետք է կատարեն»,-հավելել է նա:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ իր կարծիքով օտարալեզու դպրոցներ բացելու համար, պետք չէ օրենքում փոփոխություններ կատարել: «Եթե մեկ անգամ փոխում ենք օրենքը, ապա դա տևական գործընթաց է լինելու և միշտ փոխվելու է»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---