Երևանում կնշվի ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու 170-ամյակը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անունները» երեկոն` նվիրված մեծանուն ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդյան 170-ամյակին:

Հանդիսավոր համերգին կհնչեն նրա անմահ ստեղծագործությունները աշակերտների, ուսանողների ու պրոֆեսիոնալ երաժիշտների, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարաների կատարմամբ, հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ բուհերի հայ շրջանավարտների միության, Ռուսաց լեզվի մասնագետների հայկական ասոցիացիայի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ հայրենակիցների միության անդամներ:

Երեկոն կազմակերպում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Միջոցառմանը հրավիրված են ականավոր հասարակական գործիչներ և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---