ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է ներմուծել Իրանի դեմ

ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է ներմուծել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթաժողովում Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ ներմուծելու վերաբերյալ որոշում ընդունեցին:

ԶԼՄ տվյալներով, ԵՄ 27 երկրների հետ համաձայնեցված նոր պատժամիջոցների փաթեթի մեջ մտնում են այնպիսի միջոցներ, ինչպիսին է Իրանի նավթագազային սեկտորի մեջ ներդրումների սառեցումը, մասնաճյուղային տեխնոլոգիաների ու սարքավորումների փոխանցման, ինչպես նաև պրոֆիլային ծառայությունների մատուցման արգելումը: Առևտրի ոլորտում առաջարկվել է արգելել արտադրանքի արտահանումը, ինչը կարող է Իրանի կողմից ռազմական նպատակներով օգտագործել: Գործակալությունը նշում է, որ պատժամիջոցների փաթեթի վերջնական նախագիծը հայտնի կդառնա միայն հուլիսին:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին ընդունեց հերթական բանաձևը, որը նոր պատժամիջոցներ է ներմուծում Իրանի հանդեպ` կապված ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու հարցում նրա մերժման հետ: Սա թվով չորրորդ բանաձևն է, որն ընդունվել է Անվտանգության խորհրդի կողմից Թեհրանի` նրա միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պահանջները կատարելու հարցում մերժելու պատճառով:

Ավելի վաղ` հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ հիասթափություն հայտնեց այն առիթով, որ ԵՄ-ն չհետևեց Ռուսաստանի կոչին` ձեռնպահ մնալ Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից: ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի տակ միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---