Արամ Առաջինը կոչ է անում պահպանել ազգային արժեքները

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Կանադայում ընթացող այցի շրջանակներում Մոնրեալի Սբ.Հակոբ եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը կոչ է արել հայ համայնքին պահպանել և զորացնել հոգևոր, մշակութային ու ազգային արժեքներն` ասելով, որ դրանք նույնքան կարևոր են, որքան և հացն հանապազորյա: Ընդ որում, նա ընդգծել է.«Պահպանելով մեր արժեքները` մենք կարող ենք վստահ լինել, որ մեր Սփյուռքը կհզորանա մեր երկրի հետ միասին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---