Թուրքիայում ազատ են արձակվել հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված գեներալները

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Թուրքիայի առանձնակի ծանր հանցագործությունները հետաքննող 9-րդ դատարանը ազատ է արձակել 14 զինվորականների, որնց կասկածում էին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Նրանց թվում է նաև բանակի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանը և պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Դատարանը գտել է, որ առկա հանցանշանները բավարար չեն զինվորականներին պատասխանատվության կանչելու համար:

Զինվորականները ձերբակալվել էին հեղաշրջման գործով, որը նախատեսվում էր իրագործել 2003 թվականին` Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով: Գործը հարուցվեց Ստամբուլի դատախազության նախաձեռնությամբ, մի շարք ԶԼՄ-ներում բանակի «Մեծ մահակ» ծրագրի մասին սկանդալային հրապարակումներից հետո` ծրագրով նախատեսվում էր պայթյուններ կազմակերպել Ստամբուլի երկու մեջիթներում և արտակարգ դրություն հայտարարել, հաղորդում է «Հյուրիեթը»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---