Եվրատեսիլի մասնակցին այսուհետ ընտրելու է ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը![]() 19 հունիսի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Այդ մասին հունիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքով, 2011 թվականից սկսած հայ հանդիսատեսը կընտրի ոչ թե կատարողին, այլ երգը, որով նա կմասնակցի երգի մրցույթին: Խոսելով 2010թ. Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի ելույթի մասին` նա ընդգծել է. «Չնայած, որ Եվա Ռիվասը Հայաստանի համար լավագույն տեղը չի զբաղեցրել, նրա ելույթը շատ լավն էր»: Նա նշել է նաև հաղթողի ընտրության ժամանակ ժյուրիի կարծիքի գործոնը` ասելով. «Եթե «Եվրատեսիլի» հաղթողը որոշվեր հանդիսատեսի քվեարկությամբ, ապա Հայաստանը եթե ոչ առաջին, ապա լավագույն տեղերից մեկը կզբաղեցներ»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |