ԵՀՄՖ-ն կոչ է անում ողջ հանրությանն ահազանգել ադրբեջանական արկածախնդրությունից բխող իրական վտանգները

ԵՀՄՖ-ն կոչ է անում ողջ հանրությանն ահազանգել ադրբեջանական արկածախնդրությունից բխող իրական վտանգները

PanARMENIAN.Net - Վերլուծելով Սանկտ Պետերբուրգի Եվրոպայի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցության հրաժարումը և շուտափույթ վերադարձն Ադրբեջան ու դրան հաջորդող Արցախի դեմ սադրիչ բնույթի հարձակման ակտը, Եվրոպայի Հայկական Միություննրի Ֆորումի (ԵՀՄՖ)

ԵՀՄՖ-ի նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, Ալիևի ուղերձի իմաստը հետևյալն է. Ադրբեջանը հրաժարվում է մադրիդյան սկզբունքներում ներկայացված գաղափարից` այն է «Հայաստանի կողմից ազատագրված տարածքների վերադարձը կապել Արցախի անկախությունը հանրաքվեով հաստատելու գործընթացի հետ»: Այսպիսով Ադրբեջանը կոնկրետ ակնարկում է հարցի լուծման պատերազմական ուղիով զարգացումը: Այսինքն մադրիդյան նորացված սկզբունքներին հավատարիմ մնալու Ադրբեջանի հայտարարությունը մի խաղ էր, որի նպատակն Արցախի անկախության ճանաչումն, ընդամենը, Ադրբեջանի կազմում Արցախի ինքնորոշման իրավունքով փոխարինելու ֆարսն էր: Սա ակնհայտորեն կասեցվեց Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի ղեկավարության կողմից:

ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է Եվրոպայի և ողջ աշխարհի հայկական կազմակերպություններին ու անհատ լոբիստներին` առաջարկելով կապվել իրենց երկրների արտաքին գերատեսչությունների և պառլամենտների հետ` ներկայացնելով Ադրբեջանի նախագահի արկածախնդրությունը` միաժամանակ մատնացույց անելով Հարավային Կովկասում ու նրա շուրջ իրավիճակի պայթյունավտանգությունը և դրանից բխող բոլոր հետևանքները: Ասենք, որ այս հարցին ամենասուր վերաբերմունքը ցուցաբերելու են այն համաշխարհային խոշոր ընկերությունները, որոնք տարածաշրջանում հսկայական ներդրումներ են կատարել: Արկածախնդրությանը կարող է հետևել պատերազմ, որն արհավիրք կդառնա և միլիարդավոր ներդրումներ կատարած այդ ընկերությունների և տարածաշրջանի բոլոր երկրների համար: Համանման պատերազմը չի կարող լինել լոկալ. նրան անմիջապես միանալու են ՀԱՊԿԻ և ՆԱՏՕ-ի ուժերը, և հետևանքներն անկանխատեսելի են լինելու:

ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ եվրոպական երկրները, համաշխարհային կազմակերպությունները պարտավոր են իրենց վերաբերմունքը ցույց տալ հենց այսօր` սպասվելիք փորձանքը կանխարգելելու համար:

ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է նաև ՀՀ ԱԳՆ-ին` հորդորելով կատարվածի շուրջ սովորականից առավել ակտիվ աշխատելու և համաշխարհային հանրությանն ահազանգելու` սպասվող իրականությունն առավել հասկանալի ներկայացնելով: ՀՀ ԱԳ նախարարության և հայկական լոբիստական կազմակերպությունների համատեղ աշխատանքների արդյունքում կարելի է ողջ հանրությանը ահազանգել ադրբեջանական արկածախնդրությունից բխող իրական վտանգները և կանխարգելել այն, ասվում է ԵՀՄՖ-ի նախագահության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---