Թուրքիայի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը շարունակվում է

Թուրքիայի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - Թուրքական ռազմական պատվիրակությունը Թել Ավիվ է մեկնել Heron 10-UAV իսրայելյան չորս անօդաչու ինքնաթիռների մատակարարման թեստերի ավարտի համար, դրանցից 10-ը Թուրքիան արդեն գնել է Իսրայելից:

Պատվիրակությունը Թել Ավիվում երկու շաբաթ կանցկացնի ինքնաթիռների էլեկտրոնիկայի ու պահեստամասերի վերջնական թեստերի համար: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, վեց անօդաչու ինքնաթիռներ արդեն մատակարարվել են Թուրքիա այս տարվա փետրվարին $180 միլիոնանոց գործարքի շրջանակներում:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները լարվել են Գազայի սեկտորի մոտ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո, որի արդյունքում իսրայելյան հատուկ նշանակության ջոկատները 9 թուրք քաղաքացի սպանեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---