Չեխովի անվան դպրոցի գրադարանը համալրվել է «Ռուսական արխիվ» շարքի գրքերով![]() 23 հունիսի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «Ռոսհամագործակցություն» դաշնային գործակալության ներկայացուցչությունում կայացել է հանդիպում Ռուսական մշակույթի հիմնադրամի ներկայացուցիչների պատվիրակության հետ, որոնք ժամանել էին Մոսկվայից: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի հետագա համագործակցության հարցերը Հայաստանի մշակութային և կրթական հաստատությունների հետ: Ռուսական մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ Սուրեն Շահումյանը ներկայացրել է Ռուսաստանի պատմության մասին նոր գրքեր «Ռուսական արխիվ» և «Ռուսական արվեստի գանձերը» շարքից: Գրքերի առաջին հավաքածուն հանձնվել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին: Ինչպես հայտնում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, նոր գրքերը կհամալրեն նաև Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի գրադարանը և Հայաստանի կենտրոնական գրադարանային համակարգը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |