ԱՄՆ-ՈՒՄ ՎԱՏԱՑԵԼ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՑ ՀԱՃԱԽ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԱՐԱԲՆԵՐԻ ՀԵՏ 1 հոկտեմբերի 2001 - 19:07 AMT PanARMENIAN.Net - «Ազգ» թերթի տեղեկություններով, Վաշինգտոնում եւ Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, ԱՄՆ-ում ձեւավորվել է թշնամության եւ նախապաշարվածության մթնոլոլորտ բոլոր ոչ բնիկ քաղաքացիների` մասնավորապես, աֆղանցիների եւ արաբների նկատմամբ: Մի քանի նահանգներում` մասնավորապես, Կալիֆորնիայում այդպիսի տրամադրվածություն նկատվել է հայերի նկատմամբ, որոնց հաճախ շփոթում են արաբների հետ: Գործը հասել է նրան, որ հայկական կազմակերպությունները եւ եկեղեցին անցյալ շաբաթ կոչ են արել ԱՄՆ-ի հայերին զգույշ լինել փողոցում եւ հասարակական վայրերում, մեքենայում չլսել հայկական երգեր եւ ձեռնպահ մնալ կոնֆլիկտային իրավիճակներին մասնակցելուց: Ինչպես տեղեկացնում են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Գլենդելի գրասենյակից, տեղի ոստիկանությունը կոչ է արել հայկական կազմակերպությունների ղեկավարներին պրոպագանդիստական աշխատանք տանել հայրենակիցների մեջ հնարավոր անկարգությունների կանխման նպատակով: Հայկական ազգային կոմիտեի գրասեյակի կողմից տարածված տեղեկանքում հայերին տրվում է ամբողջ մի շարք հանձնարարականներ, թե ինչպես պետք է վարվել, եթե նրանց կյանքին եւ արժանապատվությանը ոտնձգություն է սպառնում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |