Հայաստանը պետք է մշտապես բարելավի մոտեցումները արտարժութային ռիսկերի կառավարմանը

PanARMENIAN.Net - Դրամական ռիսկերի կառավարումն այսօր Հայաստանում կարևորագույն խնդիրներից մեկն է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այբ» Կրթական հիմնադրամի և Ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը: «Դա մի գործընթաց է, որն ազդում է Հայաստանում բնակվող բոլոր մարդկանց վրա` և թոշակառուների, և գործարարների»,- նշել է նա:

Ընդ որում, մասնագետը հրաժարվել է որևէ խորհրդատվություններ կատարել արտարժութային ռիսկերի կառավարման և ազգային դրամի ֆիքսված մակարդակի ապահովման առնչությամբ` ավելացնելով, որ «եթե դու չգիտես պատասխանը, ապա դա չի նշանակում, որ դրանով պետք չէ զբաղվել»: Արթուր Բերդը նշել է նաև, որ անհրաժեշտ է մշտապես բարելավել մոտեցումները դրամական ռիսկերի կառավարման հարցում:

Հունիսի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Արթուր Բերդը վարպետության դաս անցկացրեց «Ռիսկային բիզնես. ինչպես տարբերել, գնահատել և նվազեցնել ռիսկը ֆինանսներում, բիզնեսում և կյանքում» թեմայով: Արթուր Բերդը ներկայումս ապրում և աշխատում է Փարիզում: Գիտությունների թեկնածուի աստիճանն ստանալուց հետո զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Ուոլ Սթրիթի առաջատար կազմակերպություններում` Morgan Stanley, Goldman Sachs, Lehman Brothers: Ճանաչվել է ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից: Վերջերս սկսել է աշխատել ներդրումային ընկերություններում, և այժմ ֆրանսիական հեջային ֆոնդում վերահսկում է ներդրումների ռազմավարությունը ռիսկային ակտիվների շուկաներում:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---