2009-ին զարգացող երկրներում պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումների ծավալը հասել է 316 մլրդ դոլարի

2009-ին զարգացող երկրներում պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումների ծավալը հասել է 316 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - 2009-ին զարգացող երկրներում պաշտոնապես գրանցված դրամական փոխանցումների ծավալը հասել է 316 մլրդ դոլար`6 տոկոսով կրճատվելով 2008-ի ցուցանիշի համեմատ: Այդ մասին Երևանում մեկնարկած միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման տնօրեն Լյուկ Բարբոնեն:

Գլոբալ տնտեսության զարգացման հեռանկարների բարելավման հետ մեկտեղ սպասվում է, որ դրամական փոխանցումների հոսքերը զարգացող երկրներում 2010-ին կավելանան 6.2 տոկոսով, իսկ 2011-ին` 7.1 տոկոսով: Խոսելով «միգրացիայի» կարևորության, խնդիրների և ֆենոմենի մասին`նա նշեց, որ դա շատ հազվադեպ երևույթ է, որը պահանջում է հատուկ մոտեցում ինչպես ուղարկող, այնպես էլ ընդունող երկրների կողմից: Դրա հետ կապված`Լյուկ Բարբոնեն հաղորդեց, որ աշխարհի բնակչության 3 տոկոսը կամ 200 մլն մարդ բնակվում են հայրենիքից դուրս: «Թեև այդ ցուցանիշն ամենաբարձրն է համարվում անցած 40 տարում, սակայն, այն գրեթե չի փոխվել վերջին տասնամյակում»,- ասել է նա:

Միգրացիան, նրա խոսքերով, պետք է նպաստի բնակչության համար սպառման մեծացմանը, որակյալ կրթություն ստանալու, առողջապահության ոլորտի ծառայությունների մատչելիության ապահովմանը և բնակարանային շինարարարության մեջ առավել որակյալ ներդրումներին:

Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկը, ՀՀ կառավարությունը և ՀՀ Կենտրոնական բանկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---