ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք, որտեղ հունիսի 18-ին ադրբեջանական կողմը կոպիտ խախտել է հրադադարի ռեժիմը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Տվյալ պաշտպանական հատվածի համար պատասխանատու` ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ԵԱՀԿ առաքելության անդամներին ներկայացրել են ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն ջոկատի նենգ հարձակման մանրամասները, ինչի արդյունքում երկու կողմերն էլ կորուստներ են կրել:

Դիտարկման խումբը ադրբեջանական կողմից գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներրկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---