26 հունիսի 2010 - 15:14 AMT
«Մետալուրգը» հաղթել է «ՑՍԿԱ»-ին

Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիկ Մխիթարյանը և Արտակ Դաշյանը, հունիսի 25-ին ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի հետ: Խաղն ավարտվել է 2: 0 հաշվով ի օգուտ ուկրաինական թիմի, հայտնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը:

«Մետալուրգն» իր չորրորդ հաղթանակը տարավ ընկերական խաղում: Հաջորդ ստուգողական խաղը տեղի կունենա հունիսի 29-ին` «Կռիլյա Սովետով»-ի հետ: