ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին Կանադայում ընթացող G8 գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին կարգով տեղափոխված անձինք պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահական օպերացիաները, վերադառնան մշտական բնակության վայրեր:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլն ու կարգավորման հիմնարար սկզբունքներով աշխատեն հաշտության պայմանագրի մշակման մեկնարկի համար: Մենք մեր նախարարներին ու համանախագահներին հանձնարարել ենք շարունակել աջակցություն ցուցաբերել երկու կողմերին` Ալմա-Աթայում ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթաժողովի դաշտում համատեղ հանդիպման նախապատրաստության նպատակով առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---