Բակո Սահակյանն ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի պատվիրակությանը` կազմակերպության փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը կարևորել է ասոցիացիայի կողմից վերականգնվող հուշարձանների մոնիթորինգը` այն համարելով հայկական մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առանցքային բաղադրամասերից մեկը՝ միաժամանակ ընդգծելով նրա գիտակրթական և քաղաքական նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---