Դմիտրի Մեդվեդև. Թեհրանի հանդեպ կարող են նոր միջոցներ կիրառվել28 հունիսի 2010 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Իրանի մոտ երկու ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ հարստացված ուրանի բավարար քանակության առկայության մասին տվյալները մտահոգիչ են, և դրանց հաստատման դեպքում Թեհրանի նկատմամբ կարող են կիրառվել նոր միջոցներ»,- Կանադայում G8 և G20 գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետի հայտարարությունն այն մասին, որ Իրանը հիմա բավական հարստացված ուրան ունի մեկ տարվա ընթացքում երկու ատոմային ռումբ ստեղծելու համար և Թեհրանին ևս մեկ տարի կպահանջվի հրթիռների գործարկումն ավարտելու համար: «Ինչ վերաբերվում է այս իրավիճակին, այն պահանջում է ստուգում, բայց ամեն դեպքում այդ տեղեկատվությունը մեզ անհանգստացնում է: Այսօր միջազգային հանրությունն Իրանի հրթիռային ծրագիրը թափանցիկ չի համարում: Եթե ապացուցվի այն, ինչի մասին խոսում են ամերիկյան հատուկ ծառայությունները, ապա դա ավելի շատ կլարի իրավիճակը և չեմ բացառում, որ այդ հարցը լրացուցիչ քննարկման կարիք կունենա»,- ասել է Մեդվեդևը: «Այս առիթով ես արտահայտել եմ ՌԴ դիրքորոշումը»,- նշել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |