Ալիևը Լուկաշենկոյին գումար է տրամադրել`«Գազպրոմին» պարտքերը վճարելու համար28 հունիսի 2010 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Առաքված գազի դիմաց «Գազպրոմին» պարտքերը վճարելու համար Բելառուսին գումար է հատկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ես դիմել եմ Իլհամ Ալիևին, և նա մեկ օրում, անգամ օրից էլ քիչ ժամկետում, պարտքով 200 միլիոն դոլար է տվել, որից 187 միլիոն դոլարը մենք վճարել ենք «Գազպրոմին»,- ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Գազպրոմը» հունիսի 21-ից սկսել էր սահմանափակել գազի առաքումը Բելառուս` կուտակված պարտքի պատճառով: Երկու օրում սահմանափակումները հասցվել էին 60 տոկոսի: «Գազպրոմը» հայտարարել է, որ Մինսկը պարտք է 190 մլն դոլար, քանի որ գազի համար ավելի քիչ է վճարել, քան հաստատված է պայմանագրով: Բելառուսը խնդրել է իրեն երկու շաբաթ տալ պարտքը մարելու համար, բայց «Գազպրոմը» պահանջել է անհապաղ մարել պարտքը: Հունիսի 23-ի առավոտյան Մինսկը հայտարարել է, որ Բելառուսը մարել է պարտքը: Բելառուսի գազամատակարարումը վերականգնվել է ողջ ծավալով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |