Եվրամիությունը միասնական ռազմատրանսպորտային ավիացիա է ստեղծում

Եվրամիությունը միասնական ռազմատրանսպորտային ավիացիա է ստեղծում

PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարությունը հաստատել է երկրի մասնակցությունը հոլանդական Էյնդհովենում Եվրամիության ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատրության շտաբում, հաղորդում եմ տեղական ԶԼՄ-ները:

Շտաբի աշխատանքն ապահովելու են շուրջ 200 զինվորականներ Գերմանիայից, Բելգիայից և Նիդերլանդներից:

Սեփական ռազմաօդային տրասնպորտի սպասարկման համար ԵՄ պաշտպանության նախարարները պայմանավորվել են պատրաստել նախագծին մասնակցող պետությունների թռիչքային կազմերը: Սպասվում է, որ ԵՄ ռազմատրանսպորտային ավիացիան սկզբնական օպերացիոն պատրաստվածության կհասնի 2014-ին, իսկ ամբողջական` 2017-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2008-ի նոյեմբերին ԵՄ 12 երկրներ` Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Ֆրանսիան և Չեխիան, հուշագիր են ստորագրել ԵՄ ռազմատրանսպորտային ավիացիա ստեղծելու մասին: ՊՆ ղեկավարների կողմից ընդունված որոշումն ուղղված է ռազմավարական ռազմատրանսպորտային փոխադրումներում ԵՄ պահանջների բավարարմանը, որոնք նախատեսվում է իրականացնել A400 (M) եվրոպական ռազմատրանսպորտային հիման վրա, որն արտադրում է Airbus-ը, ինչպես նաև C-130:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---