Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ28 հունիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Վազգեն Առաջինի անունը կրող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում կայացել է ռուսաց լեզվի կատարելագործման սենյակի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բարեգործ Հրաչյա Պողոսյանի միջոցներով: Բացման արարողությանը ներկաներին ողջունել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի աբեղա Գևորգ Սարոյանը: Նա նշել է. «Ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակի բացման գաղափարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին, որն արդեն 2 տարի հարստացնում է մեր հոգևոր դպրանոցի գրադարանը աստվածաբանական գրականությամբ և մեր ուսանողներին ապահովում է ռուսաց լեզվի լավագույն դասագրքերով: Սենյակի ստեղծումը նպատակ է հետապնդում հոգևոր- կրթական մակարդակում ամրապնդել և զարգացնել Սբ. Ալեքսանդր Նևսկու անվան Սանկտ Պետերբուրգի ուղղափառ ակադեմիայի և Վազգեն 1-ինի անվան Սևանի հոգևոր դպրանոցի միջև հարաբերությունները»: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր դպրանոցի և ակադեմիայի եպիսկոպոս Ամվրոսի Գատչինսկին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ուրիշներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |