«Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևան կայցելի «Իլայի գիրքը» և «Դժոխքից» ֆիլմերի ռեժիսորը

«Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևան կայցելի «Իլայի գիրքը» և «Դժոխքից» ֆիլմերի ռեժիսորը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է, ինչի մասին վկայում է մի շարք հայտնի հյուրերի ներկայությունը, ինչպիսիք են Ալլեն և Ալբերտ Հյուզ եղբայրները, ովքեր ԱՄՆ-ում մեծ գումարներ բերող ֆիլմերի հայտնի ռեժիսորներ են: Այդ մասին հունիսի 29-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: «Հյուզ եղբայրները սևամորթ են, բայց նրանց մայրը հայ է` Աիդա Մկրտչյան: Ամուսնալուծությունից հետո նա եղբայրներին դաստիարակել է հայկական ոգով, ուստի նրանք իրենց իսկական հայ են զգում: Նրանք «Իլայի գիրքը» ֆիլմի ռեժիսորներն են, որը հավաքած գումարով երկրորդն է «Ավատարից» հետո, որտեղ նկարահանվել է Դենզել Վաշինգտոնը, ինչպես նաև «Դժոխքից», «Ամերիկյան միջնորդ», «Մեռյալ նախագահներ» ֆիլմերի ռեժիսորներն են, որոնց պրեմիերաները կայացել են Կաննի կինոփառատոնում և ԱՄՆ-ում մեծ գումարներ են բերել»,- նշել է Հարություն Խաչատրյանը: Ռեժիսորի խոսքով, Ալլեն Հյուզը նախաձեռնեց մասնակցությունը «Ոսկե ծիրանին»: Նա Հայաստանում կներկայացնի «Իլայի գիրքը» ֆիլմը:

Հարություն Խաչատրյանն ընդգծել է նաև, որ փառատոնի հյուրերը կլինեն EuroNews ալիքի տնօրեն Ֆիլիպ Քայլը` ավելացնելով, որ EuroNews-ը Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների հետ հավասար լուսաբանել է «Ոսկե ծիրանը»: Փառատոն կայցելի նաև Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի ղեկավարը` Ֆիլիպ Քայլի կինը: Այստեղ նա կուսումնասիրի կինոյին առնչվող հայկական օրենքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---