Երևանում կբացվի հայ կինոգործիչների «աստղերի ճեմուղին»![]() PanARMENIAN.Net - «Երևանի քաղաքապետը վերջապես թույլատրեց ատղերի ճեմուղի բացել մայրաքաղաքում, դա հեշտ գործ չէր, քանի որ այս հարցը քննարկվել է դեռեևս 20 տարի առաջ, սակայն այդպես էլ լուծում չստացավ»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, ճեմուղու առաջին աստղերը կկրեն համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի անունները: «Ինձ շատերը չեն ների, քանի որ և Ֆրունզե Դովլաթյանը, և Հենրիկ Մալյանը, և Ստեփան Գևորգյանն արժանի են նման պատվի, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի հաջորդականությունը ճիշտ լինի: Ամեն տարի 3-4 աստղ կավելանա»,-ասել է ռեժիսորը: Աստղերի ճեմուղին կբացվի փառատոնի առաջին օրը: Այն կլինի «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջև`աստիճաններից 2 մետր հեռավորության վրա: Ճեմուղու հեղինակն է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |