Հիլարի Քլինթոնը մեկնում է տարածաշրջան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջխաղացման համար

Հիլարի Քլինթոնը մեկնում է տարածաշրջան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջխաղացման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին և մտադիր է աշխատել հակամարտության կողմերի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների հայտարարությունը, որը կատարվել է G8 գագաթնաժողովի շրջանակներում, ցուցադրում է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդնորի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում գործընթացի առաջխաղացմանը և հակամարտության կարգավորման առաջընթացը տեսնելու ցանկությունը: Նա նշել է, որ հայտարարության բոլոր կետերը կարևոր են, և Վաշինգտոնը ցանկանում է առաջխաղացում տեսնել դրանց կատարման մեջ:

Նրա խոսքերով, ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում պետքարտուղարը կընդգծի Օբամա-Մեդվեդև-Սարկոզի հայտարարության կարևորությունը:

«Պետքարտուղարի տարածաշրջան կատարած այցի նպատակներից է կողմերի հետ քննարկել խաղաղ գործընթացի հարցը: Մենք անհանգստացած ենք վերջին միջադեպով, որը տեղի է ունեցել հակամարտության գոտում»,- ասել է Գորդոնը: Նա հույս է հայտնել, որ կողմերը հավատարիմ կմնան Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին, մասնավորապես, ուժ չկիրառելու կետին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---