«Դելփյան խաղերի» շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը: Այս համատեքստում օտարերկրյա պատվիրակությունները մեկնեցին Հայաստանի 10 մարզեր, որտեղ նրանք հանդես եկան համերգային ծրագրերով, ինչպես նաև այցելեցին հայաստանյան պատմա-մշակութային հուշարձան-կոթողներ:

«Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին նաև տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս, որտեղ քննարկվեցին երկու կարևորագույն թեմաներ` «Հասարակության արժեհամակարգը պատմական ծայրահեղ իրավիճակներում» և «Արվեստի և մշակույթի միջոցով հասարակական նշանակալի արժեքների հանրայնացման կիրառումն ու փորձը»:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի փոխնախարար` Արթուր Պողոսյանը և Դելփյան միջազգային կոմիտեի փոխտնօրեն` Արտեմի Պոնյավինը:

Կոնֆերանսը վարեց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան խորհրդական, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու` Վիկտոր Կրիվոպուսկովը: Կոնֆերանսին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես եկան Ռուսաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Էստոնիայի և Հայաստանի մշակույթի, կրթության գործիչներ և գիտնականներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---