Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան» գիտաժողովըPanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան. պատմություն, մշակույթ, զարգացման հեռանկարներ» գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Ռուս-հայկական համագործակցության նախագահ Յուրի Նավոյանը, գիտաժողովն անցել է ՄՊՀ-ին կից Ասիայի ու Աֆրիկայի երկրների ինստիտուտում Վլադիմիր Իվանովի նախագահությամբ: Մասնակցել են ՌԴ, Իրանի ու Եվրոպայի գիտամշակութային ընկերակցության ներկայացուցիչները: Գիտաժողովի առաջին նստաշրջանը բացեց Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի խորհրդական Հենրիկ Խալոյանը: Խալոյանը ներկայացրել է Իրանի հայ համայնքը: Նա նշել է, որ Իրանի հայկական համայնքը վաղեմի պատմություն ունի: Խալոյանն ընդգծել է, որ Իրանում պաշտոնապես երեք ազգային փոքրամասնություն է ճանաչված, որից ամենախոշորը հայկական համայնքն է: Իրանում գործում են Անթիլյասի կաթողիկոսության երեք թեմեր, բազմաթիվ դպրոցներ, մշակութային, մարզական և հասարակական միություններ: Արդեն 80 տարի է հրատարակվում է «Ալիք» օրաթերթը: Հայերը երկու պատգամավորական տեղ ունեն Իրանի խորհրդարանում: Իրանը միշտ բարեկամաբար է վերաբերվել հայերին: Այդ մասին, մասնավորապես, վկայում է Իրանի խնամքով վերաբերմունքը հայ մշակութային ժառանգությանը այդ պետության տարածքում` ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, որտեղ քանդվում են հայկական պատմական հուշարձանները: Հենրիկ Խալոյանն ընդգծել է հայ համայնքի դրական դերը հայ-իրանական հարաբերություններում: «Արարատ» մշակութալուսավորչական ընկերակցության նախագահ Էմանուել Դալբակյանը Լազարյանների ընտանիքի օրինակով պատմել է Ռուսական կայսրության պարսկահայ ընտանիքների մասին: Երկրորդ նստաշրջանը բացեց Ռուս-հայկական համագործակցության նախագահ Յուրի Նավոյանը: Նա ներկայացրեց արդի հայ-իրանական կապերը` ընդգծելով, որ համագործակցությունը Հայաստանի ու Իրանի միջև կայունության և հավասարակշռության գործոն է տարածաշրջանում: Գիտաժողովի մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ իրանահայ գիտնականները արժանի ավանդ ունեն իրանական գիտության մեջ: Համաժողովի աշխատանքը հաջողված համարվեց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |