ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կմեկնարկի Արցախից

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կմեկնարկի Արցախից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կմեկնարկի Արցախից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հուլիսի 2-ին ԵԱՀԿ միջնորդներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտ կժամանեն:

Արցախում միջնորդները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հուլիսի 3-ին համանախագահները կժամանեն Երևան, իսկ հուլիսի 5-ին կմեկնեն Բաքու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---