Պիտեր Սեմնեբի. ԱՄՆ-ն օգտագործելու է Քլինթոնի այցը ղարաբաղյան կարգավորման առաջխաղացման համար

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Բաքու կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից: «Քանի որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, ես վստահ եմ, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն Ադրբեջան դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- հայտնել է Պիտեր Սեմնեբին Բաքվում կայացած մամլո ասուլիսում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել է այդ այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առաջխաղացման համար, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---