Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12.1 տոկոս

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12.1 տոկոս

PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-մայիսին հանրապետությունում, ըստ 2266 արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսվարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշի), ընթացիկ գներով, թողարկվել է 305061.3 մլն.դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 306804.8 մլն.դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում`20901.1 մլն. դրամի, այլ երկրներում` 90401.1 մլն. դրամի արտադրանք:

2009թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 112.1 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, լավորակ օդի, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման` 116.6 տոկոս:

Հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում հաշվետու շրջանում աճը կազմել է 40.1 տոկոս, մշակվող արդյունաբերության ոլորտում` 11.2 տոկոս, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---