ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովը: Սա առաջին մեծ միջոցառումն էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

«Աշխարհի վրա չի գտնվի մի հայ, ով անտարբեր է այս խնդրի հանդեպ»,- համոզված է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:«Անցած 50 տարիների ընթացքում եղել են շատ միջոցառումներ, որոնք, անշուշ, ունեցել են իրենց դերակատարումը: Դրա ապացուցն այն տասնյակ պետություններն ու կարեւոր միջազգային կառույցներն են, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը»,- համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն առաջարկում է, որ նախագահի որոշմամբ ստեղծվի պետական հանձնաժողով եւ կից խորհուրդ: Խորհուրդն էլ իր հերթին կստեղծի համապատասխան փորձագիտական, մասնագիտական հանձնախմբեր ինչպես ծրագրի իրագործման, այնպես էլ միջազգային դատական ատյաններ դիմելու հետ կապված ընթացակարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը մշակելու համար: Արա Աբրահամյանն առաջարկեց նաեւ, որ ծրագրի իրագործումն ապահովելու համար ձեւավորվի հիմնադրամ, որն իր միջոցները կլրացնի հայկական բոլոր կառույցների եւ անհատների նվիրատվությունից: Ի դեպ, նա վստահեցրեց, որ այդ հիմնադրամի առաջին նվիրատուն կլինի հենց ինքը:

Համաժողովի բոլոր մասնակիցները միաբերան պնդում էին այս հարցում հայության միասնական լինելու հանգամանքը, եւ հատկապես` սփյուռքի դերը, որը պիտի գործի համատեղ` հայկական պետության գաղափարների ու ռազմավարության հետ:

«Չմոռանանք, որ մենք աշխարհում 10 միլիոն ենք: Եթե այդ 10 միլիոնը համախմբվի, կկարողանա շատ գործեր անել»,- նշում է Հրանուշ Հակոբյանն ու ավելացնում. «Թուրքիան պետք է ընդունի եւ հասկանա, որ 20-րդ դարի ու 21-րդ դարի հայը տարբեր է: 21-րդ դարի հայն ավելի կիրթ է, կարող ու պահանջատեր իր խնդիրների լուծմանը: Թուրքիան պիտի իմանա, որ եթե 70 տարի շարունակ Հայ դատի հարցը ծանրացած է եղել սփյուռքի վրա, ապա այսօր այդ հարցին միացել է Հայոց պետությունը, որի անկյունաքարային հարցերից մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է»:

Համաժողովի աշխատանքների արդյունքում նախատեսվում է միասնական ուղերձ հրապարակել, որում կարտահայտվեն մասնակիցների առաջարկներն ու համատեղ հնարավոր համագործակցության հեռանկարները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---