Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ ու հույս հայտնել, որ մշակութային օջախը նոր ազդակ կհաղորդի համայնքի զարգացմանը։ Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել նորակառույց մշակույթի տանը տեղի ունեցած համերգին։

Մշակույթի տան տարածքում գործելու է նաև ամբողջովին կահավորված բուժկետ։ Առաջին օգնության դեղամիջոցներն ու անհրաժեշտ բժշկական գործիքները տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գործելու են նաև բնակչությանը սպասարկող այլ սոցիալական ծառայություններ։

Մշակույթի տունը կառուցվել է բյուջետային հատկացումների, սոցներդրումների հիմնադրամի աջակցության, համայնքի, ինչպես նաև այլ նվիրատվությունների մասնակցության շնորհիվ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---