Թուրքիան պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմա՞նը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի ՆԳՆ հարցում է ուղարկել Կարսի եւ Իգդիրի մարզային վարչություններին` խնդրելով պատասխանել, թե որքան ժամանակ է պետք հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: TURKISHNY տեղեկատվական գործակալությունը գրում է, որ այդ հարցման մասին հայտարարությամբ հանդես է եկել Կարսի նահանգապետ Ահմեդ Կարան: Նահանգապետի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Թուրքիայի ՆԳՆ-երի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որն անպայման իրագործվելու է, երբ երկու երկրների խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները: Սակայն, դեռևս երկու երկրների խորհրդարանները չեն վավերացրել արձանագրությունները, իսկ թե երբ այն կիրականացվի` հայտնի չէ: Մյուս կողմից` Կարսի և Իգդիրի մարզային վարչություններին հարցում է ուղարկվել այն մասին, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր սահմանի բացման համար, եթե Հայաստանն ու Թուրքիան որոշեն այն իրականացնել, և որքա՞ն ժամանակ է հարկավոր հաղորդակցման ուղիները վերականգնելու համար»: Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեկ ամսվա ընթացքում բոլոր աշխատանքները կավարտվեն: Նրա խոսքերի համաձայն, արևելյան սահմանում աշխատանքները ներկայում դադարեցված են: «Սակայն, եթե Հայաստանն ու Թուրքիան համաձայնության գան և բացեն սահմանը, ապա արևելյան սահմանը մեկ ամիս անց լիարժեք պատրաստ կլինի», - ընդգծել է նա, ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում իրենց կողմից խնդիրներ չեն ծագի: Կարսի նահանգապետն ավելացրել է նաև, որ սահմանի բացման դեպքում շահագործման պատրաստ կլինի նաև երկաթուղին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |