Թենիսի Դևիսի գավաթի մրցաշարում առաջինը կխաղան Նիկոլայա Դավիդենկոն ու Դավիթ Նալբանդյանը

Թենիսի Դևիսի գավաթի մրցաշարում առաջինը կխաղան Նիկոլայա Դավիդենկոն ու Դավիթ Նալբանդյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Օլիմպիական» մարզահամալիրի կենտրոնական կորտում տեղի ունեցավ Դևիսի գավաթի մրցաշարի ¼ եզրափակչի վիճակահանությունը, որտեղ կխաղան Ռուսաստանի ու Արգենտինայի հավաքականները:

Հուլիսի 9-ին Դևիսի գավաթի մրցաշարում առաջինը կորտ դուրս կգան ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն և արգենտինացիների երկրորդ համար Դավիթ Նալբանդյանը: Այնուհետև, նրանց կփոխարինեն Միխաիլ Յուժնին ու Լեոնարդո Մայերը:

Մեկ օր անց, զուգախաղում Իգոր Կունիցինն ու Թեյմուրազ Գաբաշվիլին կհանդիպեն Դավիթ Նալբանդյանի և Օրասիո Սեբալյոսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---