«Բանանցն» ու «Ուլիսը» ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի լիգայում

«Բանանցն» ու «Ուլիսը» ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի լիգայում

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2010-11թ. խաղաշրջանի առաջին որակավորման փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղաց Կիպրոսի «Անորտոսիսի» հետ:

Առաջին խաղում, որը տեղի ունեցավ Կիպրոսում, հայկական թիմը զիջեց 0:3 հաշվով: Երևանում Ստեվիցա Կուզմանոսկու սաները մեկ գոլ բաց թողեցին, սակայն իրենք այդպես էլ չկարողացան գոլ խփել, թեև գոլային պահեր եղան: Երկու խաղերի արդյունքում «Բանանցը» զիջեց մրցակցին 0:4 հաշվով և հետագայում դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:

Չնայած պարտությանը, «Բանանցի» մարզիչը գոհ էր իր թիմի խաղից: «Իմ ֆուտբոլիստները լավ խաղացին և պարտվեցին նվազագույն հաշվով: «Անորտոսիսի» ֆուտբոլիստները միջազգային խաղերի փորձ ունեն և կարողացան հաղթել»,-ասել է Կուզմանոսկին:

«Անորտոսիսի» գլխավոր մարզիչ Գիլերմո Հոյոսը շնորհավորեց իր սաներին և նշեց, որ նրանք նման հեշտ խաղ չէին ակնկալում Երևանում: «Առաջին հերթին մեզ խանգարեց սաստիկ շոգը, սակայն մենք կարողացանք կատարել մեր խնդիրն ու գնդակ բաց չթողեցինք: Արդեն մտածում ենք հաջորդ փուլի մասին»,-ասել է Հոյոսը:

Նույն օրը «Ուլիսը» Թել Ավիվում հանդիպեց «Բնեյ Եհուդայի» հետ: Խաղն ավարտվեց 1;0 հաշվով իսրայելյան թիմի օգտին: Իսկ այդ թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվեց 0:0 հաշվով: Այսպիսով, «Ուլիսը» ևս դուրս մնաց հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---