Վրացական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կգնի գազամուղը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցությունը հուլիսի 9-ին արտահայտվել է այն փաստի դեմ, որ սեփականաշնորհման չպատկանող օբյեկտների ցանկից հանվել է գազատարը, որը կապում է Ռուսաստանին Հայաստանի հետ, գրում է «Վզգլյադ» թերթը:

Գազամուղի վաճառքը ևս մեկ անգամ կհաստատի երկրի կառավարության ձախողված տնտեսական քաղաքականությունը, ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:

Ըստ ընդդիմադիրների, գազամուղի կամ նույնիսկ նրա մի մասի վաճառքը Լոնդոնի բորսայում «անհեռատես ու չարդարացված որոշում կլինի», որն ուղղված է բյուջետային խնդիրների լուծմանը: Ալասանիայի կուսակցությունը դա համարում է «էժանագին արկածախնդրություն», որը հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին:

Գազատարի վաճառքի մասին վերջնական որոշումը Վրաստանի խորհրդարանը կկայացնի հուլիսի կեսին: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Վրացական ընդդիմությունը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կգնի գազամուղը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---