Ատոմ Էգոյան. “”Քլոյ” ֆիլմի վրա աշխատելուց հետո ես օրը երկու անգամ էրոտիկ թրիլերների սցենարներ էի ստանում”![]() ![]() PanARMENIAN.Net - “”Քլոյ” (Chloe) ֆիլմը ներկայացնում է ամուսնական զույգի երկար տարիների կյանքը, որի արդյունքում զույգերն սկսում են “կորցնել” միմյանց: Մտահոգված կինը մեկ այլ կնոջ է վարձում, որը պետք է ամուսնուն գայթակղի, որպեսզի վերադարձնի կորցրած ինտիմ հարաբերությունները”, - հուլիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ իր նոր ֆիլմի մասին էր պատմում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Նա ընդգծել է, որ ֆիլմի աշխատանքներն իրեն մեծ բավականություն են պատճառել, “սակայն միակ վատն այն էր, որ օրը երկու անգամ էրոտիկ թրիլերների մասին սցենարներ էի ստանում, որոնք ոչնչի պետք չէին”: Նա նշել էր, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ “Էզոտիկա” ֆիլմի վրա աշխատելիս: “Մարդիկ մտածում են, թե միշտ միևնույն ֆիլմերը պետք է նկարահանեմ, սակայն իմ աշխատանքները դիտելիս, կհասկանաք, որ իմ յուրաքանչյուր ֆիլմ խիստ տարբերվում է մյուսից”,- ընդգծել է ռեժիսորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |