Էդվարդ Նալբանդյան. «Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում և իսկապես տոն է բոլորիս համար

Էդվարդ Նալբանդյան. «Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում և իսկապես տոն է բոլորիս համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Հայաստանի արտգործնախարարությունում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի ունեցավ ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը և Կլաուդիա Կարդինալեն:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես նշեց. «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր ավանդույթներն ու աշխարհագրությունը` Երևանում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, որոնք թեև խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն լեզվով՝ կինոյի լեզվով, որն իր մեջ պարունակում է հզոր համախմբող և մերձեցնող ուժ»։

«Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում և իսկապես տոն է մեր բոլորի համար», - եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---