Իրան-Հայաստան նավթամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն աշնանը

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան նավթամուղի շինարարության աշխատանքները կսկսվեն աշնանը, ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, նավթամուղի արժողությունը գնահատվում է 160-180 մլն դոլար, ընդ որում դրա ֆինանսավորումը երկրները հավասար կկիսեն: «Իրանական կողմից պայմանավորվածություն կա, որ նախագծի իրագործման համար ներդրումներ կանի Իրանը, իսկ Հայաստանը դիվիդենտներ ստանալուն պես կվճարի իր բաժինը» ,- ավելացրել է նա:

Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այսօր ներդրումներն իրականացվում են միայն պետության կողմից:

Նավթամուղով Հայաստան կփոխադրվի բենզին և դիզելային վառելիք: Այդ նավթատարի շինարարությունը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ. առաջին, վառելիքը կգնվի «Պարսից ծոցի» գներով, որոնք 15-20 դոլարով ցածր են մյուս գներից, ինչպես նաև հնավոր կլինի 3-4 անգամ կրճատել տրանսպորտային ծախսերը, ինչն այդ փոխադրման առավելությունն է մյուս տրանսպորտային միջոցների համեմատ (երկաթուղային, ջրային, ավտոմեքենայով):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---