Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոն. Իմ նախընտրած ֆիլմը «Աշիկ Քերիբն» է![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մակարդակը հենց այնպիսին էր, ինչպիսին ակնկալում էր գեղարվեստական ֆիլմերի ժյուրիի նախագահ, հայտնի ռեժիսոր Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը իր ֆիլմի ցուցադրությունից առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, սա նրա առաջին այցն է Հայաստան, նրան շատ են դուր գալիս Երևանն ու նրա բնակիչները: Ռեժիսորը նշել է նաև, որ գոհ է մնացել մրցութային ծրագրի համար ֆիլմերի ընտրությունից, սակայն հրաժարվեց նշել, թե որ ֆիլմն է ամենից շատ տպավորվել, ասելով, թե նա դրա իրավունքը չունի: «Սակայն, իմ ամենասիրած ֆիլմերից մեկը Սերգեյ Փարաջանովի «Աշիկ Քերիբն» է»,-ասել է ռեժիսորը: Անդրադառնալով իր «Սառը տենդ» ֆիլմին` Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը նշել է, որ հաճելի կլինի այդ ֆիլմը դիտել այս սաստիկ շոգ եղանակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |