Երևանում քննարկվում է «Դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում»

PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել «Դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում» թեմայով քննարկումը, որի նպատակն է ներկայացնել դոնոր կազմակերպությունների ռազմավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության խնդիրները: Ելույթ ունենալով քննարկմանը Հայաստանում Նիդերլանդների փոխդեսպան Հեյնո վան Հաուվիլինգենը նշել է, որ հոլանդական դոնոր կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում բխում է Նիդերլանդների շահերից և միաժամանակ պայմանավորված է միջազգային համերաշխությամբ:

Իր հերթին Նորվեգիայի ու Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթն ընդգծել է, որ սկանդինավյան երկրները շահագրգռված են նրանում, որ Հարավային Կովկասը լինի կայուն ու բարգավաճող տարածաշրջան: «Հենց այդ պատճառով մեր դոնոր կազմակերպություններն իրենց ներդրումն են ունենում տարածաշրջանի երկների քաղաքացիական հասարակության հզորացման գործում և նպաստում են խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում»,-ասել է Սթրեյթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---